ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հիշվողի և մռացվողի միջև մնում է մի բաց տարածություն

Հիշվողի և մռացվողի միջև մնում է մի բաց տարածություն
27.01.2025 | 12:57

Մարմինս ջերմության հիշողություն ունի: Վաղուց անցած-գնացած օրերի մեջ ես կարող եմ մոռանալ դեմքերն ու զրույցները, բայց հստակ վերհիշել, որ այսինչ օրը սարսափելի ցուրտ էր, և կամ այնինչ ժամանակ տոթը քրտինք էր քամում, երբ պատահեց այս ու այն դեպքը: Նույնիսկ ցավի զգացողությունն է նահանջում այս վերապրումի առաջ, նույնիսկ ուրախության զգացողություններն են ընկրկում, երբ նրանց ծածկում է դողը:

Եթե մեր մտքում պիտի դաջվի ու պահպանվի միայն այն, ինչն առավել կարևոր էր, ապա այս դեպքում մարմինը չի հնազանդվում ընդունված կանոնին: Հիշվողի և մռացվողի միջև մնում է մի բաց տարածություն, որտեղ փչում են ցուրտ քամիներն, ու կրակված արևները հալեցնում են ստվերները:

Մարմնի հիշողությունը ներողամտություն չունի:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 9347

Մեկնաբանություններ